Սահմանը չեն բացելու

01/10/2008

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Նյու Յորքում ԱՄՆ-ի սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «քանի դեռ Հայաստանը չի ազատել բռնազավթված ադրբեջանական հողերը, այդ երկրի հետ սահմանների բացման մասին խոսք լինել չի կարող»: Հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ Նյու Յորքի ադրբեջանական ասոցիացիայի անդամները, քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները: