ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ԱԺ բակում տեղադրված հոկտեմբերի 27-ի զոհերի հուշաքարի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է, թե իր կարծիքով` «այն հնարավորությունները, որ ուներ մեր պետությունն ամբողջությամբ, որքան հասկանում եմ, դրվել են գործի, եւ ինչքանով հնարավոր էր բացահայտել` բացահայտել են. բայց այս տեսակի գործերում կասկածի ստվերը միշտ էլ մնում է, որովհետեւ չի բացառվում, որ սա արտաքին ուժերի դրդումով արված բան լիներ, իսկ սա ապացուցելը գրեթե անհնարին է»: