«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի քրեական գործի քննությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի չունեցավ: Ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի` Այվազյանն ինքն է հրաժարվել մասնակցել դատական նիստին: Նախորդ նիստին վերջինս դատավոր Գագիկ Ավետիսյանից պահանջել էր գործի քննությունը չնշանակել հոկտեմբերի 27-ին, քանի որ այն իր համար սգո օր է: Դատավորը, սակայն, հրաժարվել էր: Երեկ Ս. Այվազյանը պարզապես չէր գնացել դատարան: Իսկ դատավորի գրասենյակից հավաքված քաղաքացիներին տեղյակ չէին պահում, որ նիստը տեղի չի ունենալու: Դեռեւս հայտնի չէ, թե ե՞րբ է նիստը տեղի ունենալու: Հիշեցնենք, որ Ս. Այվազյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու, ինչպես նաեւ` 235 հոդվածի 4-րդ մասի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով: