Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը` ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով (մինչեւ 2009թ. հունվարի 2-ը) երկարացնելու վերաբերյալ: Դատարանը մերժել է Հ.Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանի՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու մասին միջնորդությունը: