Երեկ Բաքու են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, Ռուսաստանի համանախագահ Յուրի Մերզլյակովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Այցի նպատակը ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացումն է: Ինչպես ավելի վաղ «Թրենդին» ասել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, դա կլինի Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո միջնորդների առաջին այցը, «եւ այժմ համանախագահները մտադիր են իրենց աշխատանքը վերսկսել առավել ակտիվորեն»: