Ի՞նչ է ասել Գյուլը

26/10/2008

Երեկ ԱԺ ճեպազրույցում` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությանը, թե հայտարարությունն այն մասին, թե ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդության վերաբերյալ առաջարկի հեղինակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, ՀՅԴ-ական պատգամավոր Արա Նռանյանն ասաց. «Ես հիմա ո՞ր նախագահին հավատամ` Թուրքիայի՞, թե՞ մեր: Ես հակված եմ հավատալ ՀՀ նախագահին, որը նման առաջարկ չի արել»: Ի դեպ, «upi.com»-ին տված հարցազրույցում` հարցին, թե` «Կուզեի անդրադառնալ ձեր նշած մի քանի կետի: Թուրքիան որպես միջնորդ. կարո՞ղ եք մի փոքր ավելի հանգամանորեն խոսել ՀՀ-ի վերաբերյալ միջնորդության մասին։ Դուք ակնկալում եք, որ Թուրքիան կարող է միջնորդի դե՞ր ստանձնել՝ հայերին Ադրբեջանի տարածքից, Լեռնային Ղարաբաղից զատ, դուրս բերելու հարցում։ Կարո՞ղ է Թուրքիան օգնել լուծել այս խնդիրը Կովկասում։ Եվս մեկ այլ հարց միջնորդության վերաբերյալ. խոսքն Իրաքի մասին է, դուք Իրաքի մասին շատ չխոսեցիք: Կարո՞ղ է արդյոք Թուրքիան օգնել ԱՄՆ-ին գտնել մի բանաձեւ, որով ԱՄՆ-ը կարող է նահանջել առանց Իրաքը նորից փլուզելու», Ա. Գյուլը բառացիորեն պատասխանել է. «Իհարկե, մենք ցանկանում ենք լուծում տեսնել, որ կլուծի ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ եղած խնդիրները։ Մենք անկեղծորեն դա ուզում ենք եւ պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այդ լուծման մեջ։ Այդ հարցը, երբ ես գտնվում էի Երեւանում, իմ կողմից չի ներկայացվելգ Դա ներկայացվել է իր՝ նախագահ Սարգսյանի կողմից, երբ մենք խոսում էինք։ Սկզբում ես ասացի, որ Կովկասում ցանկացած խնդիր ազդում է ոչ միայն դրանում ներգրավված երկու պետությունների, այլ բոլորի վրա։ Եվ ես բերեցի վերջին հակամարտության օրինակը՝ ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ՝ ասելով, որ այն ազդում է մեզ բոլորիս վրա։ Ես ասացի, որ ցանկացած խնդրի ժայթքումը բացասաբար է ազդում մեզ վրա, եւ որ վստահ եմ՝ Կովկասում ցանկացած խնդրի լուծում մեզ համար ունի դրական ազդեցություն։ Պետք է ասեմ, որ այնտեղ կատարած իմ այցելությունից հետո զգալի առաջընթաց է արձանագրվել։ Կարեւոր աշխատանք է տարվել։ Հայաստան այցելելուց մի 2 օր հետո ես մեկնեցի Ադրբեջան եւ կարեւոր շփումներ ունեցա այնտեղի իմ գործընկերոջ հետ, եւ դրանից հետո, փաստորեն, վերջերս արտաքին գործերի երեք նախարարները հանդիպեցին Նյու Յորքում։ Այնպես որ, զգալի առաջընթաց է գրանցվում։ Դուք գիտեք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կարեւոր էներգատար խողովակաշարեր կան. դրանք նավթատար խողովակներ են, եւ նաեւ գազատար խողովակներգ Եվ բացի այդ, ներկայումս մենք կառուցում ենք մեզ միմյանց կապող շատ կարեւոր երկաթուղի։ Բոլոր արարողությունների ժամանակ ես միշտ պարզ ցույց եմ տվել, ուղերձ եմ հաղորդել, որ հենց որ մեր միջեւ խնդիրները լուծվեն, այդ նախագծերը կբացվեն նաեւ Հայաստանի համար»։ Ներկայացնում ենք նաեւ անգլերեն տարբերակը, որպեսզի հետագայում մեզ չմեղադրեն «սխալ թարգմանության» մեջ: «Of course, we want to see a solution come about the problems between Armenia and Azerbaijan. We sincerely want this, and we are ready to contribute to bring about a solution. This issue, when I was in Yerevan, it was not introduced by me. գ It was introduced by President (Serzh) Sargsyan himself when we were talking. I said at the outset that any problems in the Caucasus does not just affect the two countries directly involved, I said to him it affects everyone in the Caucasus, and I gave him the recent example of conflict between Russia and Georgia and I said it’s affecting us all. And I said to him I believe that as an eruption of a problem affects us negatively, I believe that solving any problem in the Caucasus affects us positively. I should say that after my visit there things have progressed quite significantly. Important work has been done. After visiting Armenia I then went on to Azerbaijan a couple days later and had important contacts there with my գ counterpart, and after that the three foreign ministers actually recently met in New York, so there’s significant progress being made. … You will notice there are important energy pipelines between Azerbaijan and Turkey. Pipelines that transfer oil but also pipelines that transport gas, and now we are building a very important railway linking us. In all of the ceremonies I’ve always made it clear, gave the message, if you will, in my addresses that once the problems between us are solved, these projects are open to Armenia as well».