Պահանջները փոխվում են

23/10/2008

«Աշխարհը շատ արագ փոխվում է, առաջ են գալիս նոր իրողություններ ու մարտահրավերներ, եւ դրա հետ մեկտեղ՝ փոխվում են նաեւ Անվտանգության ծառայության մարմիններին ներկայացվող պահանջները»,- ըստ նախագահի մամլո գրասենյակի, երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ընդունելով ԱՊՀ երկրների անվտանգության եւ հատուկ ծառայությունների մարմինների (ԱՀԾՄ) ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցների պատվիրակությանը: Ըստ Ս. Սարգսյանի, անվտանգության մարմինների կանոնավոր շփումները նպաստում են առկա սպառնալիքներին համահունչ միջոցառումների մշակմանն ու իրագործմանը: Ս. Սարգսյանն անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհուրդը համարել է ԱՊՀ առավել գործունյա եւ արդյունավետ մարմիններից մեկը: