ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ հանդիպման նախապատրաստումը: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Պետությունների ղեկավարները քննարկել են ԼՂՀ հակամարտության կարգավորմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստման գործնական հարցերը, որը ծրագրվում է մոտ ժամանակներս անցկացնել ՌԴ նախագահի մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, Դ. Մեդվեդեւն առաջիկայում իր, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու նախաձեռնության մասին հայտարարել էր նախօրեին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում: