Հանդիպել են

21/10/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդին: Խոսելով ԼՂՀ հիմնահարցի մասին, նրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները համարել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ամենաարդյունավետ ձեւաչափը: Նաեւ համակարծիք են եղել, որ հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի հետընտրական զարգացումներին, մարտի 1-ի դեպքերի անաչառ քննությանը եւ անազատության մեջ գտնվողների խնդրին: Ըստ ՀՀ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության` «կարեւորվել է երկրում ժողովրդավարական հաստատությունների ուժեղացումն ու ամրապնդումը»: