Արդեն պատրաստ է փաստաբանների այն խումբը, որ դատարանում պաշտպանելու է «Մարտի 1»-ի մայր գործով մեղադրվողներ Ալեքսանդր Արզումանյանին, Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին եւ Շանթ Հարությունյանին: Դատարանում խմբի շահերը ներկայացնելու են Ստեփան Ոսկանյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Հովիկ Արսենյանը, Մելանյա Առուստամյանը եւ Վարդուհի Էլբակյանը: Ի դեպ, Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի անդամ Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ` իրենք աշխատանքներ են տանում արտերկրից փաստաբաններ հրավիրելու ուղղությամբ: