Մեդվեդեւը գալու է

10/10/2008

Մեր տեղեկություններով՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այս ամիս գալու է Հայաստան: Օրը, սակայն, դեռ հստակեցված չէ: ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը չհերքեց այս լուրը, բայց այցի հետ կապված մանրամասներ էլ չհաղորդեց: «Ինչպես ՀՀ նախագահի արտաքին այցերի, այդպես էլ այլ երկրների նախագահների` Հայաստան կատարվող այցելությունների վերաբերյալ նախագահի մամուլի ծառայությունը պատշաճ ժամանակում կտեղեկացնի»,- մեր թղթակցին ասել է Ս. Ֆարմանյանը: Սա կլինի ՌԴ նախագահի առաջին այցը Հայաստան: Հիշեցնենք, որ Դ. Մեդվեդեւը ՌԴ նախագահ ընտրվելուց կարճ ժամանակ հետո առաջին պաշտոնական այցը կատարեց Ադրբեջան: