Հոկտեմբերի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպառլամենտի Լիբերալ-դեմոկրատների միության պատվիրակության հետ, որը գլխավորում են Պավել Պիսկորսկին եւ Նիկոլո Ռինալդին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ առաջին նախագահի գրասենյակը: Ըստ այդմ, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին, քաղբանտարկյալներին, մարդու իրավունքներին, խոսքի ազատությանն, ինչպես նաեւ՝ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Իսկ երեկ Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարության Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Յոհաննես Ռեգենբրեխտի եւ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: