«Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ չեն անհանգստացնում Մոսկվային»,- երեկ Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, վտանգը միայն այն է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնվել դեպի Արեւելք՝ յուրացնելով տարածքները: Լավրովը հայտարարել է, թե Կովկասում խաղաղության պլատֆորմ ստեղծելու Անկարայի նախաձեռնությունը կարող է որոշակի դեր խաղալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: