«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, դատական հայց է ներկայացրել Հ. Դինքի սպանության մասին նախնական տեղեկատվության հարցում անտարբերություն ցուցաբերած անվտանգության մարմինների որոշ աշխատակիցների նկատմամբ հետաքննություն սկսելու թույլտվություն չտված երեք դատավորների նկատմամբ: Ռաքել Դինքի փաստաբանների կողմից պատրաստված մեղադրական հայցում հիշատակվում են Ստամբուլի տարածաշրջանային վարչական դատարանի նախագահ Աթիլլա Սարփի եւ անդամներ Իլհան Հանաղասիի ու Սադեդդին Յամանի անունները: Հայցով պահանջվում է հիշյալ երեք դատավորների նկատմամբ դատական եւ վարչական քննություն բացել: