Եթե մինչ այս ընդդիմությունը հայտարարում էր, թե իշխանությունների հետ կերկխոսի միայն քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո, ապա երեկ ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանն առաջ է քաշել մեկ այլ պայման: Ըստ նրա` ընդդիմությունը պատրաստ է իշխանությունների հետ երկխոսել ցանկացած ձեւաչափով, եթե հստակ նշվի մարտի 1-ի իրադարձությունների սկսման ժամը, փաստերով ապացուցվի, որ նախքան Ազատության հրապարակում ցուցարարների վրա հարձակվելը եղել է նախազգուշացում: Ըստ Ա. Մանուկյանի` իշխանությունները նաեւ պետք է փաստերով ապացուցեն, որ այդ օրը ժողովուրդը զինված է եղել: