Մանվել Գրիգորյանի ուղերձը

23/09/2008

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը երեկ ուղերձ է հղել Անկախության 17-ամյակի կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ. ՀՀ երկրապահ կամավորականների միության, հանրապետության բոլոր ազատամարտիկների եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Անկախության 17-րդ տարեդարձի առթիվ։ Անկախության տոնը մեր ժողովրդի տոնացույցի ամենագլխավոր օրն է, մեր նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը, որի խաղաղ ընթացքի ապահովման համար թափված արյան արժեքի գիտակցումով մենք՝ երկրապահներս միշտ պատրաստ ենք երկրին ու ժողովրդին սպառնացող վտանգներին դեմ առ դեմ կանգնել։ Այս տարիների ընթացքում մենք հաղթահարեցինք լուրջ դժվարություններ, պաշտպանեցինք Արցախի ինքնուրույնությունը, ստեղծեցինք հզոր բանակ եւ շարունակում ենք կայացնել մեր պետականությունը։ Սա մեր ժողովրդի դարավոր երազանքն է, որին տեր ենք մեր արժանապատվությամբ։ Մեր ժողովուրդն իր արյամբ, հերոս զավակների կյանքի ու առողջության գնով, աշխարհին ապացուցեց, որ կարող է պայքարել ու պաշտպանել անկախ ու ազատ ապրելու իր սրբազան իրավունքը։ Սեպտեմբերի 21-ին վճռականությունը գալիս է Հայրենական պատերազմին հայ ժողովրդի հերոսական մասնակցությունից, գալիս է Սարդարապատի հերոսամարտից ու հայոց պատմության խորքից։ Միասնականության ամուր հավատով ու հանուն մեր սուրբ նահատակների՝ մենք պարտավոր ենք հաղթահարել ժամանակի մարտահրավերները՝ պահպանելով ձեռքբերումները, այն եկող սերունդներին արժանապատվորեն փոխանցելով առաջ ընթանալ։ Անկախության տոնի առթիվ կրկին շնորավորում եմ բոլորիս, միշտ մարտունակ արցախահայությանը, աշխարհասփյուռ հայ ժողովրդին, երկրի սահմաններն ու խաղաղություն պաշտպանող հայ զինվորին եւ ցանկանում խաղաղություն ու անսպառ հավատ ապագայի հանդեպ»։