Մարտի 1-2-ի դեպքերի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում փորձագիտական աշխատանքներին ԱՄՆ-ից փորձագետ ներգրավելու ուղղությամբ քննարկումներ են ընթանում: Այդ մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: «Այդ ուղղությամբ քննարկումներ ենք անցկացնում հանձնաժողովի նախագահի եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ, եւ հույս ունենք, որ առաջիկայում որոշակի արդյունքների կհասնենք»,- ասել է նա: Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տեղեկացմամբ` ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ շուտով Հայաստան կժամանի Նյու Ջերսիի Դատախազությունում աշխատած մասնագետ, ով կծանոթա նա գործընթացին եւ հայ գործընկերներին խորհուրդներ կտա: