Երեկ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին: Հանդիպման ժամանակ Է. Նալբանդյանն ու Յովանովիչն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներին: Է. Նալբանդյանը նշել է, որ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի գործող ձեւաչափ է, որն ապացուցել է իր կենսունակությունը եւ վայելում է միջազգային հանրության աջակցությունը: Նա ընդգծել է, որ Մինսկի խմբի ձեւաչափով եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող բանակցությունները կարող են բերել հիմնախնդրի հանգուցալուծմանը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին, ՀՀ ԱԳ նախարարն ասել է, թե Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ: