Հարմար է

22/09/2008

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը հարմար ձեւաչափ է»,- հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը` անդրադառնալով ՆԱՏՕ-ի հնարավոր մասնակցությանը «սառեցված» հակամարտության կարգավորման գործում հարցին: Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված հարաբերությունները դրական կազդեն ղարաբաղյան հակամարտության եւ ընդհանուր տարածաշրջանի վրա: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ բաց սահմանները դրական ազդեցություն կունենան ողջ տարածաշրջանի վրա: Առկա խնդիրների լուծումը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը եւ համաշխարհային տնտեսությանը տարածաշրջանի ինտեգրմանը»,- հայտարարել է Վոլկերը: