Պաշտպանում է

23/09/2008

«Ես լիովին պաշտպանում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը բանակցային, խաղաղ ճանապարհով լուծելը: Վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած զինված հակամարտությունը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ ուժի կիրառումը չի նպաստում հակամարտությունների լուծմանը»,- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ հարեւանության եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները: