Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այս շաբաթ պատրաստվում է այցելել Բելգիա, Մեծ Բրիտանիա եւ ԱՄՆ: Ըստ «Թրենդ» գործակալության, սեպտեմբերի 16-17-ը Մամեդյարովը կմասնակցի ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության ծրագրի քննարկումներին, որոնք կանցկացվեն 26+1 ձեւաչափով (ՆԱՏՕ-ի անդամ երկրներ+Ադրբեջան): Այցի շրջանակներում սպասվում է նրա հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Սեպտեմբերի 18-19-ը Մամեդյարովն աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն, որտեղ կհանդիպի ԱԳ նախարար Դեւիդ Միլիբենդի հետ: Լոնդոնից Ադրբեջանի նախարարը կուղեւորվի ԱՄՆ` սեպտեմբերի 20-29-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին մասնակցելու համար: