Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին երեկ հայտարարել է, թե ԱՄՆ-ը այն կարծիքին է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար վրա է հասել ամենահարմար պահը: «ԱՄՆ-ը նշում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար եկել է ամենահարմար ժամանակը, եւ այդ կարգավորումը պետք է իրականացվի բացառապես խաղաղ ճանապարհով եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»,- ասել է Դերսին` ավելացնելով, թե ինքը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կկարողանա շարունակել գործունեությունը նախկին ձեւաչափով: