Թուրքական «Աքշամ» թերթի փոխանցմամբ` Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների երկրորդ հանդիպումը ծրագրվում է անցկացնել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավաքների շրջանակում: Ըստ թերթի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` ՄԱԿ-ի հավաքներին չմասնակցելու պատճառով, պետության ղեկավարների եռակողմ գագաթաժողով չի անցկացվելու: Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ հանդիպումը կանցկացվի արտաքին գործերի նախարարների մակարդակով: