Բրայզան է եկել

13/09/2008

Տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ Երեւան է ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Առաջիկա օրերին նա կհանդիպի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ: Հաջորդ շաբաթ Մ. Բրայզան կայցելի Բաքու, ապա՝ Թբիլիսի: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կայանալիք հանդիպումների ժամանակ ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականը քննարկելու է Կովկասում իրավիճակը Ռուս-վրացական պատերազմի ֆոնին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: