Գորիկ Հակոբյանի կի՞նն է զննել

13/09/2008

Մարտի 1-ի գործով կալանավորված ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին հինգշաբթի օրը տարել են Դիագնոստիկ կենտրոն բուժզննության: Կալանավայրերի վարչությունից մեր թղթակցին տեղեկացրել են, որ հետազոտել են Մ.Մալխասյանի ծունկը: Հարցին, թե կոնկրետ ո՞վ եւ ի՞նչ մասնագետ է անցկացրել պատգամավորի բուժզննությունը` չեն պատասխանել: Սակայն մեր տեղեկություններով` Մ.Մալխասյանին զննել է Գայանե Մելիքյանը, ով Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կինն է: