«Կամանդույուշչին»՝ գրքի հերոս

06/09/2008

Մեր ունեցած տեղեկություններով՝ մոտ օրերս տեղի է ունենալու Սամվել Բաբայանին վերաբերող գրքի շնորհանդեսը: Գրքում նկարագրված են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմական գործողությունները, ինչպես նաեւ՝ մինչեւ 2000 թվականը Ղարաբաղում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները: Սակայն ամենահետաքրքրականը խոստանում է լինել այն, որ այդ գրքում տեղ են գտել բազմաթիվ փաստաթղթեր, քարտեզներ եւ նախկինում գաղտնի համարվող նամակներ, որոնց լույսընծայումը կարող է առաջացնել բազմաթիվ հակասական արձագանքներ: Եթե նկատի ունենանք այն, որ ժամանակին Ս.Բաբայանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ այսօրվա գեներալներից ոմանք իրենք իրենց ոտքից վիրավորելով՝ խուսափել էին ռազմի դաշտից, ապա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, այդ գրքում կբացահայտվեն որոշ անուններ: