Հավաք

06/09/2008

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների եւ ԱԳՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների հավաքի ժամանակ հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագրային ելույթով:

Խոսելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի եւ դրանից բխող անելիքների մասին` Ս. Սարգսյանը նշել է. «Ավելորդ է ասել, որ տեղի ունեցածն անմիջականորեն հարվածեց Հայաստանի տնտեսությանը: Մենք բազմիցս շեշտել ենք, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար օդի պես անհրաժեշտ է խաղաղ տարածաշրջան: Մեր տարածաշրջանում կրկին արյուն հոսեց, տեղի ունեցավ իրավիճակի լարում, զոհվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ»: Ըստ Ս. Սարգսյանի` ներկա իրավիճակը Հայաստանի համար պարունակում է առնվազն երեք առանցքային խնդիր. սառեցված հակամարտությունների կարգավորում, տարանցիկ ճանապարհներ եւ միջազգային հարաբերություններում լարվածության աճ: