Արմեն Ավետիսյանի «զրահապատ» տարածքը

06/09/2008

Արդեն մի քանի օր է` խմբագրությունն ահազանգեր է ստանում այն մասին, որ Տերյան-Մոսկովյան խաչմերուկի վրա գտնվող հուշարձանային կառույց համարվող այս շենքում (տես` լուսանկարը) ապօրինի շինարարաական աշխատանքներ են իրականացվում: Բնակիչները պնդում էին, որ սեփականատերը հաստատ պատահական մարդ չէ, որովհետեւ նա` խախտելով բոլոր քաղաքաշինական նորմատիվները, փորձում է շենքի նկուղային հարկի ինչ-որ հատված քանդելով մեծ դուռ տեղադրել իր կառույցի համար: Որպես ապացույց, թե սեփականատերը սովորական քաղաքացի չէ, բնակիչները վստահեցնում էին, որ այդ տարածքի ապակիները զրահապատ են: Պարզվում է` հնարավոր սեփականատիրոջ վերաբերյալ բնակիչների կանխատեսումները համապատասխանում են իրականությանը: Մեր աղբյուրների հավաստմամբ` Տերյան-Մոսկովյան խաչմերուկի վրա գտնվող այս շենքում ապօրինի շինարարության սեփականատերը ՀՀ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանն է: Մեզ, իհարկե, չհաջողվեց պարզել, թե այդ տարածքում Ա. Ավետիսյանն ինչ է պատրաստվում անել, սակայն մեզ հաջողվեց պարզել, որ իսկապես այդ տարածքի ապակիները զրահապատ են: Նույն աղբյուրի հավաստմամբ` Ա. Ավետիսյանի թիկնազորից ոմն Վարդան նեղ շրջապատում ասել է, որ այդ տարածքի պատուհանները զրահապատ ապակիներով են պատվիրել, որովհետեւ հակառակ դեպքում «շեֆի անվտանգությունը դժվար կլիներ ապահովել»: