ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ա. Գյուլի այցին, ասել է, որ այդ այցը դեռ չի նշանակում, որ 2 երկրների միջեւ առկա քաղաքականությունը փոխվելու է: «Մեր նախագահները 3 անգամ եղել են այնտեղ, ոչինչ էլ չի փոխվել, ու այդ չփոխվելով` ավելի են վատացել հարաբերությունները: Գյուլի գալուց հետո այդ հարաբերությունները կրկին էլ ավելի կարող են վատանալ»,- ասել է նա` հավելելով, թե մինչեւ Թուրքիան չճանաչի Ցեղասպանությունը, ՀՀ-ի հետ հարաբերությունները չեն լավանա: «Իսկ ճանաչել, նշանակում է՝ այդ մեղքի պատասխանատվության տակից դուրս գալու քայլեր անել: Ու եթե չանի, հարաբերությունները նորմալանալ չեն կարող: Բայց դա դեռ չի նշանակում, որ հարաբերություններ չենք կարող ունենալ: Հարեւանների հետ բոլոր հարաբերությունները չէ, որ անպայման նորմալ են: Դրանք պարզապես կան»,- ասել է նա: