ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն օգոստոսի 20-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում` սեպտեմբերի 2-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, որը, ըստ իրազեկման, մեկնարկելու էր Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում` հանրահավաքով, եւ ավարտվելու էր տոնական համերգով: Սակայն քաղաքապետարանն արգելել է հանրահավաք, ինչպես նաեւ՝ տոնական համերգ անցկացնել Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում: Թե ի՞նչ պատճառաբանությամբ` մեզ չհաջողվեց պարզել: