Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը երեկ հայտարարել է, թե իրենք Կովկասի անվտանգության եւ համագործակցության միության ստեղծման վերաբերյալ առաջարկության կոնկրետ մանրամասներ չեն ստացել: «Մենք պատրաստ ենք պաշտպանել բոլոր այն նախագծերը, որոնք կարող են դրականորեն ազդել տարածաշրջանային գործընթացների վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը՝ նա ասել է, թե «պաշտոնական Բաքուն նորմալ է վերաբերվում Երեւանի եւ Անկարայի միջեւ ընթացող բանակցություններին»: