Լրագրողների նկատմամբ վերջին շրջանում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ ՀՀ Ոստիկանությունը դեռեւս որեւէ տեղեկատվություն չի տրամադրել` պատճառաբանությամբ, թե այդ գործերը դեռեւս ընթացքի մեջ են: Երեկ ԱԺ Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` խնդրելով տեղեկություններ տրամադրել հանձնաժողովին հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքի վերաբերյալ: Ն. Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խոսքը վերաբերում է մասնավորապես «ՀԺ»-ի թղթակից Լուսինե Բարսեղյանի եւ «Ազատություն» ռ/կ երեւանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Մելքումյանի դեմ իրականացված բռնություններին: