Ինչպես մյուսները

24/08/2008

Պատասխանելով «Արմինֆոյի» հարցին, թե ո՞ր ոլորտներն է համակարգում ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, տրամադրվե՞լ է արդյոք նրան ծառայողական ավտոմեքենա, եւ ինչքա՞ն է նրա աշխատավարձը, ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանն ասել է. «Շ. Քոչարյանը համակարգում է քաղաքական ծրագրավորման, ԱՊՀ եւ հյուպատոսական վարչությունների աշխատանքները: Ինչպես ԱԳ նախարարի մյուս տեղակալներին, Շ.Քոչարյանին նույնպես տրամադրվել է ծառայողական ավտոմեքենա, իսկ աշխատավարձը սահմանված է օրենքով»: