Մտահոգված են ՀՀ իրավիճակով

14/08/2008

Օգոստոսի 7-9-ը Մոսկվայում էր գտնվում Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, ով հանդիպել է Ռուսաստանի իշխանական շրջանակների, քաղաքական ու հասարակական գործիչների, ինչպես նաեւ՝ Հայ համայնքի ակտիվիստների հետ: Սակայն մեր թղթակցի հետ զրույցում Լ.Զուրաբյանը հրաժարվել է իր հանդիպումների վերաբերյալ մանրամասներ հայտնել: «Պայմանավորվածություն ունենք, որ մեր հանդիպումների մասին կոնկրետ անուններ չենք տալիս,- ասել է Լ.Զուրաբյանը` ավելացնելով,- Ընդհանրապես հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ ենք քննարկել: Ռուսական կողմի առաջարկությամբ ես ներկայացրել եմ նաեւ վերջին իրավիճակի, Հայաստանում ծավալված ճգնաժամին վերաբերող հարցերը»: Մեր թղթակցի հարցին, թե Ռուսաստանի` իր հետ հանդիպած պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Լ.Զուրաբյանը պատասխանել է. «Մտահոգված են Հայաստանում գոյություն ունեցող իրադարձություններով»: