Բողոք` ընդդիմության դե՞մ

15/08/2008

Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում պատգամավորական լրացուցիչ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած անկուսակցական Գրիշա Վիրաբյանը, ով երեկ ինքնաբացարկ է հայտնել, իր այդ քայլը համարում է բողոքի ակցիա ընդդիմության դեմ: «Ես ավելին ասեմ` ինձ համար այս պահին ավելի բարոյական գտնվեց իշխանությունը, քան ընդդիմությունը, որովհետեւ իշխանությունն ինձ ճանաչեց որպես հակառակորդ. գոնե փորձեցին ինձ հետ հանդիպել, խոսելգ Իսկ ընդդիմությունը` բացարձակապես ոչգ Դա չի նշանակում, որ իշխանությունը ինձ հետ լեզու է գտել»,- «Ազատությանն» ասել է Գրիշա Վիրաբյանը: Վերջինիս հավաստմամբ` չնայած այն հանգամանքին, որ համաժողովրդական շարժումն իրեն «ճակատագրական պահին մենակ է թողել», ինքը շարունակելու է պաշտպանել ընդդիմության գաղափարները: «Իմ հայացքները չեն փոխվում. ես ընդդիմության բոլոր պահանջները պաշտպանում եմ, պահանջում եմ ազատ արձակել քաղկալանավորներինգ եւ նստել գործնական երկխոսության»,- ասել է նա: Ի դեպ, Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը երեկ հրաժարվել է մեկնաբանել Գրիշա Վիրաբյանի ինքնաբացարկն ու բողոքի ակցիան իրենց դեմ:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար սկզբում առաջադրվել էր երեք թեկնածու` ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, անկուսակցական Գրիշա Վիրաբյանը եւ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը: Վերջինս պայքարից հրաժարվել էր դեռեւս հուլիս ամսին: