քաղաքականություն

ՀՀ պատվիրակության «լինգվիստիկ» հաղթանակը

05.07.2008

Հունիսի 25-ին ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում ընդունված 1620 բանաձեւը (որն, ի դեպ, կարող է վերջինը լինել Հայաստանի համար, եթե ՀՀ իշխանությունները չկատարեն դրա պահանջները) չի փոխարինելու ապրիլի 17-ին ընդունված 1609 բանաձեւին, եւ երկու փաստաթղթերի պահանջներն էլ շարունակում են գործել: Երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Վերջնաժամկետը, որը …

կարդալ ավելին

Դրական են գնահատում

05.07.2008

«ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման հրավիրած հանրահավաքներում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները ներկա են եղել որպես դիտորդներ»,- այս մասին երեկ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը: Ըստ նրա` հունիսի 20-ի հանրահավաքը գնահատվել է՝ որպես դրական, քանի որ «իշխանությունները չխոչընդոտեցին դրա կազմակերպմանը, իսկ ընդդիմությունն անցկացրեց խաղաղ»:

կարդալ ավելին

Ընդդիմության շարժումը եւ իշխանության շարժումը

05.07.2008

Հուլիսի 4-ին (ի դեպ, ԱՄՆ Անկախության օրը) հայաստանյան ընդդիմությունը պատրաստվում է անցկացնել մարտիմեկյան դեպքերից հետո իր երկրորդ հանրահավաքը: «Փոքրիկ երեւանցի» օպերացիայի տապալումից հետո անհասկանալի է, թե ինչո՞ւ իշխանությունները կրկին փաստացի չարտոնեցին ընդդիմության հանրահավաքը` այս անգամ ընտրության հնարավորություն տալով երեւանյան երկու մարզադաշտերի միջեւ: Այնպիսի տպավորություն է` կարծես ընդդիմության ամառային հանրահավաքների «հովանավորը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է: Իրականում …

կարդալ ավելին

Պրագմատիզմի ժամանակը

05.07.2008

Հայ-թուրքական հարաբերությունների մասին, հասկանալի պատճառներով, միշտ էլ շատ է խոսվել: Դրանց մասին խոսակցությունները, որպես կանոն, ընթանում են առավել զգացական հարթությունում, եւ պրագմատիզմն ակնհայտորեն ստորադասվում է: Պե՞տք է, արդյոք, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Վերլուծաբանների մի մասը գտնում է, որ դա ծայրահեղ անհրաժեշտ քայլ է, եւ միայն այդ պարագայում Հայաստանը կարող է բնականոն զարգացման ուղի մտնել: …

կարդալ ավելին

«Եզակի երեւույթ»

05.07.2008

Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «եզակի երեւույթ» է որակել այն փաստը, որ ՌԴ արտգործնախարարի` Անկարա կատարած այցի առիթով «նման զգալի շեշտով բարձրաձայնվում է, որ ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում օրակարգի վրա պիտի գա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացման գործընթացի հեռանկարները»: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անկարա է ժամանել …

կարդալ ավելին

ՀԱԱԿ-ի շուրջ ստեղծված իրադարձությունները նոր թափ են ստանում

05.07.2008

Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության (ՀԱԱԿ) շուրջ ավելի քան մեկ տարի առաջ ստեղծված պատմություններն անցած շաբաթ կրկին ակտիվացան: ՀԱԱԿ-ի այն ժամանակվա փոխնախագահ Էդվարդ Անտինյանը հունիսի 23-ին հրավիրեց առանձին համագումար եւ կուսակցության ընդամենը մեկ` Հովհաննես Հովհաննիսյանից հեռացած թեւի միջոցով ընտրվեց ՀԱԱԿ նախագահ: Հ. Հովհաննիսյանը տեղի ունեցածը գնահատեց՝ որպես իշխանությունների կողմից Համաժողովրդական շարժման անդամ կուսակցություններից մեկը պառակտելու եւ …

կարդալ ավելին

Չի բացառել

05.07.2008

ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի այլեւս նախկին նախագահ Հրանուշ Հակոբյանին, համաձայն շրջանառվող լուրերի` պետք է փոխարինի ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Ա1+»-ի հարցին ի պատասխան` իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ լուրերը, ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր էդուարդ Շարմազանովը պատասխանել է, թե ինքը նման «սցենարը» չի բացառում:

կարդալ ավելին

Պուչը գալու է

05.07.2008

Հուլիսի 14-ին նախատեսվում է ԵԽ ԽՎ նախագահ Լուիս Մարիա դը Պուչի այցը Հայաստան: Այս մասին երեկվա ասուլիսում ասել է ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նշենք, որ ԵԽ ԽՎ նախագահը նախօրեին ժամանել է Ադրբեջան` քննարկելու նախագահական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի, մամուլի վիճակի, ինչպես նաեւ, ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձեւի …

կարդալ ավելին

Ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ լսել

05.07.2008

«Որեւէ հայ չի կարող ցեղասպանության խնդիրը դնել կասկածի կամ վտանգի տակ: Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը կարեւոր է, քանի որ Հայաստանն իր հարեւանների հետ ունի խնդիրներ, ՕԵԿ-ը բազմիցս անդրադարձել է հարեւան երկրների հետ հարաբերություններին եւ կարեւորել դրանց կարգավորումը»,- անդրադառնալով անցած շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած հայտնի հայտարարությանը, երեկ հրավիրված ասուլիսում նման, մեղմ ասած, տարօրինակ …

կարդալ ավելին

Առողջական խնդիրներ ունի

05.07.2008

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ երրորդ անգամ երկու ամսով` մինչեւ սեպտեմբերի 8-ը, երկարացրել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` Աբովյանի շտաբի պետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի նախնական կալանքը: Հիշեցնենք, որ Գ. Ոսկերչյանը ձերբակալվել էր մարտի 8-ին, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպում), …

կարդալ ավելին

Վաղուց են ճանաչել

05.07.2008

Երեկ ՀՌԱԿ գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, թե հունիսի 4-ին Իռլանդիայի Ազգային համալսարանի ցեղասպանության եւ մարդկային իրավունքի կենտրոնի տնօրեն` պրոֆ. Ուիլյամ Շաբասը հայտնաբերել է հայության համար կարեւոր արխիվային նյութեր եւ այն զետեղել իր կողմից ստեղծված «Մարդկային իրավունքի դոկտորային ուսումնասիրություններ» անունը կրող կայքէջում: Պրոֆ. Շաբասի հայտնաբերած արխիվային նյութերը վերաբերում են Հայոց ցեղասպանության որակումներին` կատարված …

կարդալ ավելին

Հավաստիացրել են

05.07.2008

«Վրաստանի վարչապետն ու կառավարությունը հստակ գործողություններ կիրականացնեն, որպեսզի Վրաստանում չլինեն հակահայկական տրամադրություններ, ոտնձգությունների չենթարկվեն հայկական եկեղեցիները»,- երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, որ ավելի քան մեկ ամիս առաջ Վրաստանի վարչապետն իր հետ հանդիպմանը հավաստիացրել է, թե հայկական եկեղեցիների դեմ ուղղված ցանկացած գործողություն դատապարտելի է եւ հարիր չէ վրացիներին: «Մենք մեր հերթին եւս ունենք …

կարդալ ավելին

Օմբուդսմենն առաջարկում է

05.07.2008

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ պաշտոնական գրությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին է ներկայացրել ՀՀ ընտրական օրենսդրության բարելավմանն ուղղված 21 էջից բաղկացած իր առաջարկությունները: Ա. Հարությունյանը նշում է, որ ներկայացրած առաջարկությունների նպատակն է՝ բարելավել ընտրական վարչարարությունը` ընտրական գործընթացն անհարկի իրավական շահարկումներից զերծ պահելու համար: Նա իր …

կարդալ ավելին

Դիմել է

05.07.2008

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, օգտվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 12-րդ հոդվածով Պաշտպանին տրված իրավասությունից, պաշտոնական գրությամբ դիմել է Դատական դեպարտամենտի ղեկավար Արսեն Մկրտչյանին եւ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին` խնդրելով 10-օրյա ժամկետում իրեն ներկայացնել 2008թ. մարտի 1-2-ը Երեւանում զանգվածային անկարգությունների առնչությամբ հարուցված քրեական գործերով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաեւ՝ կալանքի …

կարդալ ավելին

Ո՞վ գիտե՝ ի՞նչ է հայի անսասան գոյը

05.07.2008

«Հայոց պետականության անսասանությունը բարձր գնահատող եւ կայուն պետականության վեհ ջատագովը հանդիսացող» «Կայունություն» հասարակական շարժումը երեկ, անսասանությունը կարեւորելու համար կլոր սեղանի շուրջ էր հավաքել Հայաստանի ու սփյուռքի «տաղանդաշատ», «պետականության ամրապնդման գաղափարը կրող» ու «երկիրը ապակայունացնող քայլերից զերծ մնացող» մտավորականներին։ Ի դեպ, մեջբերված բոլոր բառաշարերն ու բառային գոհարները պատկանում են անձամբ այդ շարժումը համակարգողներից մեկին` Սուրեն Մամիկոնյանին։ …

կարդալ ավելին

Աշխարհաքաղաքական պատանդ լինելու իրական եւ վիրտուալ սահմանները

05.07.2008

Կային մի քանի պատճառներ, թե ինչու հենց հիմա (մայիս-հունիս ամիսներին) մենք ձեռնարկեցինք հայ եւ ադրբեջանցի փորձագետների (յուրաքանչյուր կողմից՝ չորսական մասնագետների) հարցումները Ղարաբաղյան հակամարտության մեջ արտահայտվող աշխարհաքաղաքական շահերի թեմայով: Չէ՞ որ տարածված կանխատեսումներով՝ 2007-2010 թթ. բանակցային գործընթացում էական տեղաշարժեր չեն սպասվում: Ճիշտ է, ոչ Կոսովոյի ճանաչումը, ոչ Ադրբեջանի ակտիվ, բայց դեռեւս միայնակ ջանքերը՝ միջնորդ կազմակերպության եթե …

կարդալ ավելին

Առանց պատրանքների

05.07.2008

Որքան էլ տարօրինակ թվա, գործնականում Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» կենտրոնի եւ Բաքվում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կողմից հարցված բոլոր փորձագետները, կարծում են, որ Ղարաբաղյան հակամարտության ներկա ստատուս-քվոն արդյունք է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի կարճաժամկետ հավասարակշռության, ավելի ճիշտ՝ առաջատար աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ հակասությունների եւ հակամարտող կողմերի՝ այդ հակասություններն ի նպաստ սեփական շահերի օգտագործելու ունակության։ Այսինքն՝ ստացվում է, որ …

կարդալ ավելին

Երկարացնում են կալանքը՝ առանց ապացույցների

05.07.2008

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը ձերբակալվել է մարտի 3-ին եւ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225.3 ու 300 հոդվածներով (սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ եւ իշխանության յուրացում): Գ. Եղիազարյանի որդին` Սոցիալ-դեմոկրատական հնչակյան վարչության անդամ Համբարձում Եղիազարյանը, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակում այս լարված մթնոլորտի «մեխը» քաղբանտարկյալների առկայությունն է: «Ինչքան էլ մեր …

կարդալ ավելին

Վահանով հարվածելու համար

05.07.2008

Մկրտիչ Աբրահամյանը երկու անչափահաս երեխա ունի: Փոքրիկ տղային բերել էին դատարան, որ հայրիկին տեսնի ու կարոտն առնի: Հոր եւ որդու հանդիպումը հուզիչ էր, բայց նման տեսարանները դատարաններում հազվադեպ բան չեն: Մկրտիչն Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից է: Զբաղմունքը՝ հողագործություն: Բայց դատարանում հայտնվել է միանգամայն այլ գործողությունների մասնակիցը լինելու մեղադրանքով: 2008 թվականի մարտի 1-ին նա մասնակցել է …

կարդալ ավելին

Հայաստանը` ամենաբարենպա՞ստ երկիր

05.07.2008

Հայաստանը բիզնեսի համար ամենաբարենպաստ երկիրն է ԱՊՀ տարածաշրջանում: Նման գնահատական է տվել «Ֆորբս» հանդեսը` իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում: Ըստ այդ տվյալների` հետազոտության ենթարկված 121 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը. ԱՊՀ մյուս բոլոր երկրները հաջորդում են նրան: Դասակարգման համար, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հիմք են ծառայել Համաշխարհային բանկի, «Թրանսփարենսի ինթերնեշնլի», «Ֆրիդոմ հաուսի» եւ միջազգային այլ …

կարդալ ավելին