Դիմել է

05/07/2008

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, օգտվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 12-րդ հոդվածով Պաշտպանին տրված իրավասությունից, պաշտոնական գրությամբ դիմել է Դատական դեպարտամենտի ղեկավար Արսեն Մկրտչյանին եւ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին` խնդրելով 10-օրյա ժամկետում իրեն ներկայացնել 2008թ. մարտի 1-2-ը Երեւանում զանգվածային անկարգությունների առնչությամբ հարուցված քրեական գործերով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաեւ՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների եւ դատական որոշումների պատճենները: Այդ մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: