Առողջական խնդիրներ ունի

05/07/2008

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ երրորդ անգամ երկու ամսով` մինչեւ սեպտեմբերի 8-ը, երկարացրել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` Աբովյանի շտաբի պետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի նախնական կալանքը: Հիշեցնենք, որ Գ. Ոսկերչյանը ձերբակալվել էր մարտի 8-ին, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպում), որը ենթադրում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: Գ. Ոսկերչյանի կինը՝ Մարինե Հարությանը, երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, որ իր ամուսինը առողջական խնդիրներ ունի. «Նրա առողջական վիճակը նորմալ չէ՝ մեկ-երկու տարի առաջ թոքի ինֆարկտ է տարել եւ բանտախցում պահելու մարդ չէ»: