«ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման հրավիրած հանրահավաքներում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները ներկա են եղել որպես դիտորդներ»,- այս մասին երեկ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը: Ըստ նրա` հունիսի 20-ի հանրահավաքը գնահատվել է՝ որպես դրական, քանի որ «իշխանությունները չխոչընդոտեցին դրա կազմակերպմանը, իսկ ընդդիմությունն անցկացրեց խաղաղ»: