«Հայաստանն իր օրակարգում Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հարց չունի: ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ բավական ակտիվ համագործակցում է»,- նախօրեին Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը` հավելելով, որ ներկայումս մշակվում է Հայաստան-ՆԱՏՕ հաջորդ երկու տարվա գործակցության ծրագիրը: