Հյուրեր` Չեխիայից

06/07/2008

Եռօրյա պաշտոնական այցով այսօր` հուլիսի 5-ին, Հայաստան է ժամանելու Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ: Ծրագրված են նաեւ պատվիրակության այցելությունները Մեծ եղեռնի հուշահամալիր, Փարաջանովի տուն-թանգարան, Երեւանի Կոնյակի գործարան: