Չի պատասխանել

06/07/2008

Ըստ «Արմենպրեսի» աղբյուրների` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը, հարսը եւ երեք թոռները Փարիզի տարանցիկ չվերթով մեկնել են Լոս Անջելես` միակողմանի ուղեւորության տոմսով: Լ.Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը երեկ հրաժարվել է հաստատել կամ հերքել այս տեղեկությունը` պատճառաբանությամբ, որ չի պատասխանում անձնական բնույթի հարցերի: Լ.Տեր-Պետրոսյանի մերձավորների` հուլիսի 4-ի հանրահավաքին մասնակցության հարցի կապակցությամբ՝ Ա.Մուսինյանը նշել է, որ չի ցուցակավորում, թե ով պետք է մասնակցի հանրահավաքին, ով` ոչ: