ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն առաջիկա օրերին մեկնելու է ԼՂՀ՝ մասնակցելու Հայաստանի բանկերի միության խորհրդի արտագնա նիստին: ՀՀ ԿԲ մամուլի ծառայության փոխանցմամբ` ՀԲՄ խորհրդի նիստում քննարկվելու են բանկային համակարգի կողմից մատուցվող ծառայությունների սպեկտրի ընդլայնման հարցերը: