Շնորհավորել է

05/07/2008

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ակտիվ գործունեությունը` ուղղված մեր երկրների միջեւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, ռուս-հայկական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության առաջխաղացմանը: Ջերմորեն են հիշում մեր հանդիպումները: Դրանք մշտապես անցնում են վստահության եւ բարեկամական մթնոլորտում: Միշտ զգացվում է Ձեր անկեղծ հետաքրքրվածությունը` խորացնելու եւ կատարելագործելու մեր երկրների բազմակողմ, փոխշահավետ կապերը: Նման արգասաբեր մոտեցման հերթական վկայությունը դարձավ Ձեր` վերջերս Մոսկվա կատարած այցը, որի արդյունքներով հաջողվեց դուրս գալ երկկողմ համագործակցության նոր սահմանագծեր»: