Հաջորդ շաբաթ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա եւ Ֆրանսիա: Ըստ ՀՀ Արտգործնախարարության մամլո ծառայության, երկուշաբթի օրն Էդուարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռլին: Այնտեղ նախարարը հանդիպումներ կունենա իր գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եւ այլ պաշտոնյաների հետ: Նա կայցելի նաեւ Բունդեստագ, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իսկ հուլիսի 2-ին Բեռլինից Էդուարդ Նալբանդյանը երկօրյա այցով կմեկնի Հելսինկի: Ֆինլանդիայի մայրաքաղաքում Հայաստանի արտգործնախարարը կհանդիպի իր պաշտոնակից Ալեքսանդր Ստուբի եւ այլ պաշտոնյաների հետ: