Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրել է ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի կալանքի ժամկետը: Պատգամավորների կողմնակիցները երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել դատարանի շենքի առջեւ: