Այսօր ուժի մեջ կմտնեն «Հավաքներ, ցույցեր, երթեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ընդունվել էին Ազգային ժողովի վերջին նստաշրջանում: Երեկ օրենքը հրապարակվել է «Պաշտոնական տեղեկագիրում»: Հիշեցնենք, որ փոփոխությունները որոշակիորեն մեղմացնում են այն խիստ սահմանափակումները, որոնք ԱԺ-ն հաստատել էր մարտի 1-ի դեպքերից հետո հայտարարված արտակարգ դրության ժամանակ: Հանրահավաքներ եւ երթեր անցկացնելու սահմանափակումների վերացումը նաեւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պահանջն էր: