Երեկ ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել եւ թոշակի է ուղարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Տարոն Բաղդասարյանը: Վերջինս հանրությանը հայտնի է դարձել հատկապես մարտի 1-ի դեպքերից հետո, երբ Ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ղեկավարում էր Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող ակցիաները: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանապետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Հովիկ …
կարդալ ավելինԵրեկ մեկնարկած ՀՅԴ ընդհանուր 30-րդ ժողովում միակ ելույթ ունեցողը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էր, որի ելույթը պայմանականորեն կարելի է անվանել՝ «Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Երեկվա ժողովը, ըստ էության, Համաժողովրդական շարժման կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթի պատասխանն էր, եւ ՀՅԴ-ն եւս մեկ անգամ ապացուցեց, որ անխզելի կապով կապված է Ռ. Քոչարյանի հետ: Այսպիսով, ՀՀ-ում …
կարդալ ավելին2008 թվականի նախագահական ընտրություններից եւ դրանց հաջորդած արյունալի իրադարձություններից հետո բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ Հայաստանի վարկը, այդ ամենի արդյունքում, էապես տուժել էր: Իրականում բավականին բարդ է հասկանալ, թե ինչու պետք է Հայաստանի վարկը հարվածի տակ դրվեր վերջին իրադարձություններից հետո: Իսկ հատկապես ո՞ր դրվագն է, որը պետք է փոխեր եվրոպացիների պատկերացումները Հայաստանի եւ հայաստանյան …
կարդալ ավելինԵԽ ԽՎ հայտնի բանաձեւի պահանջներից ելնելով` մայիսի 20-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի ընդունմանը դեմ էր միայն «Ժառանգություն» խմբակցությունը: Երեկ այս թեմայով մամուլի ասուլիս էին հրավիրել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ …
կարդալ ավելինՌուսաստանի Սոցիալական գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Գ. Օսիպովը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` պահանջելով միջամտել ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի գործի ընթացքին, «դադարեցնել դատական հետաքննությունը», եւ Ա. Կարապետյանի համար ապահովել մասնագիտական սրտաբանական բուժում: «Նոր Ժամանակներ» կուսակցության լրատվական ծառայության տեղեկացմամբ, նամակում մասնավորապես ասված է. «Ռուսական Սոցիալական գիտությունների ակադեմիան մեծ անհանգստությամբ է ընդունել այն տեղեկությունը, …
կարդալ ավելինՀայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մինսկ` ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Ըստ Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, նիստում կքննարկվեն շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում` Համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության նախագծի մշակման, համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության ոլորտում առաջարկությունների եւ ԱՊՀ երկրների պարենային անվտանգության բարձրացման …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞վ կարելի է բացատրել այն, որ թեեւ պաշտոնապես հայտարարվեց, որ վերջերս սահմանամերձ գոտում մահացած զինծառայողը սպանվել է հակառակորդի գնդակից, սակայն մամուլում տպագրվեց սպանվածի լուսանկարը, որում երեւում էին նրա մարմնի վրայի բազմաթիվ կապտուկներն ու քերծվածքները, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Իրոք, սպանված զինծառայողի վրա եղել են կապտուկներ ու քերծվածքներ: …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում 2007թ. պետբյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե քաղաքական կոալիցիա կազմող կուսակցությունների լիդերները` ՀՀ նախագահի գլխավորությամբ, ՀՀ կառավարության առջեւ լուրջ հիմնախնդիրներ են դրել: Դրանք են` աղքատության հաղթահարում, ստվերային տնտեսության նվազեցում, կոռուպցիա, հավասար մրցակցային պայմանների ստեղծում: «Մենք հրապարակայնորեն հայտարարում ենք, որ դրանք իրողություններ են, որոնց դեմ մենք պետք է պայքարենք»,- …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցչի հետ: Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Ս Սարգսյանն ասել է, որ նման հանդիպումները լավ ձեւաչափ են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգում առկա խնդիրները քննարկելու համար: Երկրի ղեկավարի համոզմամբ, Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, միանշանակորեն, կարագացնի Հայաստանի թե՛ ժողովրդավարական, …
կարդալ ավելինՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե` ո՞վ էր մեղավոր, որ մարտի 1-ին իրավապահները կրակեցին ժողովրդի վրա, պատասխանել է. «Է, եթե իմ վրա էլ գային, ես էլ զենք կկիրառեի, ո՞վ կկանգնի, որ գան իր գլուխը մորթեն»: Նա նաեւ հավելել է. «Ինձ համար անընդունելի է իշխանության անպատրաստվածությունը, որը եթե պատրաստ լիներ, կարող էին այդ …
կարդալ ավելինԱԺ հերթական քառօրյայի օրակարգում էր նաեւ նախորդ տարվա պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի եզրակացությունը: Ըստ դրա, 2007թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության մեջ եկամուտներին, ծախսերին եւ պակասուրդին ամրագրված ցուցանիշներն արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը: Ավելին` «հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է վերջին տարիներին ձեւավորված միտումը` կապված բյուջեի կատարման ցուցանիշների բարելավման հետ»: …
կարդալ ավելինՉնայած բազմաթիվ միջնորդություններին, երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարաձգել է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի կալանքի ժամկետը: Այդ մասին երեկ հայտնել է Վճռաբեկ դատարանի խոսնակ Ալինա Ենգոյանը: Հիշեցնենք, որ Ա. Բանուչյանը մեղադրվում է հետընտրական զարգացումների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նշենք, որ երկու օր առաջ Ա. Բանուչյանի խափանման միջոցը …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ եւ ի՞նչ հիմնավորմամբ Ժիրայր Սէֆիլյանին չի տրվում քաղաքացիություն, եւ արդյոք ճի՞շտ է իր ունեցած տեղեկությունն այն մասին, որ պատրաստվում են հունիսի 9-ից հետո արտաքսել Սէֆիլյանին Հայաստանից: Ի պատասխան՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը նախ նշեց, որ խնդրին լավ տեղյակ չէ, այնուհետեւ ասաց. «Այն կարգավիճակը, …
կարդալ ավելինՄոտ երեք օր առաջ ծանր մարմնական վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի սպա Դավիթ Ղազարյանը: Մեր տեղեկություններով, նրան ծեծի է ենթարկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին: Կատարվածի վերաբերյալ Մ. Գուլոյանից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել, քանի որ նա երեկ ողջ օրվա ընթացքում անհասանելի է եղել:
կարդալ ավելինԿիրակի օրը Երեւանի բոլոր չորս համայնքներում կայացած թաղապետի ընտրություններում թաղապետեր են ընտրվել ՀՀԿ ներկայացուցիչները: Ավան եւ Նորք Մարաշ համայնքներում ընտրվել են գործող թաղապետերը` ընտրություններին միայնակ մասնակցող Տարոն Մարգարյանը (ստացել է 18.857 քվեարկողներից 18.578-ի ձայները) եւ Վարազդատ Մկրտչյանը (3393 ընտրողներից նրա օգտին են քվեարկել 3072-ը): Իսկ Դավիթաշեն եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքներում թաղապետեր են դարձել Արթուր Գեւորգյանը եւ …
կարդալ ավելինՉնայած դատարանի երեկվա որոշմանը` ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ, ըստ լավատեղյակ աղբյուրների, բացառված չէ, որ առաջիկայում իշխանությունները նրան ազատ արձակելու որոշում կայացնեն: Բանն այն է, որ մի կողմից՝ իշխանություններն են անհանգստանում, որ ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանից առաջ Ա. Կարապետյանին առողջական վատ վիճակում պահելը կարող է շահարկվել ընդդիմադիրների կողմից, մյուս կողմից …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ուժեղացված ծառայություն էին իրականացնում թե՛ դատական դեպարտամենտի կարգադրիչները, թե՛ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի եւ Պարեկապահակային ծառայության գնդի ոստիկանները։ Ծառայության աշխատանքները ղեկավարում էր գնդի հրամանատար գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը։ Դատական ողջ նիստն անցավ փակ դռների ետեւում։ Մինչ դատավոր Գայանե Կարախանյանը կլսեր նախաքննական մարմնի ներկայացուցիչներին, ամբաստանյալ՝ «Նոր Ժամանակներ» կուսակցության …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ նախկին ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի պաշտպանի բողոքը եւ անփոփոխ է թողել կալանքը եւս 2 ամիս ուժի մեջ թողնելու որոշումը: «Ի՞նչ դատավարություն: Ինչի՞ մասին է խոսքը»,- դատարանից դուրս գալով` «Ա1+»-ին զայրացած ասել է Ա. Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանը: «Ա. Արզումանյանը սրանից 1 …
կարդալ ավելինՀՀ Ազգային ժողովը մայիսի 17-ին ստացել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Երեկ այդ փոփոխությունների նախագիծը քննարկվեց ԱԺ հերթական նստաշրջանում: Հիշեցնենք, որ օրենքը փոփոխության էր ենթարկվել մարտի 17-ին` արտակարգ դրության պայմաններում եւ, ըստ էության, արգելում էր զանգվածային միջոցառումների անցկացումը: Սակայն ԵԽ ԽՎ հայտնի բանաձեւից հետո …
կարդալ ավելինԵրկու շաբաթ առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Հայ իրավաբանների միության համագումարին մասնակցելու նպատակով մեկնել էր ԱՄՆ, որտեղ հանդիպումներ է ունեցել «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության, Հայկական ասամբլեայի ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ Ա. Հարությունյանը մեկնել է Ստրասբուրգ` հանդիպելու ԵԱՀԿ Մարդու իրավունքների հանձնակատարի, Ագոյի խմբի ղեկավարի եւ մի շարք այլ պաշտոնյաների հետ: Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ստրասբուրգում …
կարդալ ավելին