Կիրակի օրը Երեւանի բոլոր չորս համայնքներում կայացած թաղապետի ընտրություններում թաղապետեր են ընտրվել ՀՀԿ ներկայացուցիչները: Ավան եւ Նորք Մարաշ համայնքներում ընտրվել են գործող թաղապետերը` ընտրություններին միայնակ մասնակցող Տարոն Մարգարյանը (ստացել է 18.857 քվեարկողներից 18.578-ի ձայները) եւ Վարազդատ Մկրտչյանը (3393 ընտրողներից նրա օգտին են քվեարկել 3072-ը): Իսկ Դավիթաշեն եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքներում թաղապետեր են դարձել Արթուր Գեւորգյանը եւ Դավիթ Օհանյանը: Նրանք երկուսն էլ մրցակիցներ չեն ունեցել: