քաղաքականություն

Հասարակությունն՝ էպիզոդներում

18.05.2008

Դեռեւս նախագահական ընտրություններից առաջ էր կարեւորվում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կամ, վատթարագույն դեպքում, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հետ դեմառդեմ հանդիպման անհրաժեշտությունը: Թե՛ Տեր-Պետրոսյանը եւ թե՛ Ռոբերտ Քոչարյանը երբեւէ չեն թաքցրել, որ միմյանց չեն ախորժում, ավելին` մեկն ակնհայտորեն տհաճություն է զգում մյուսին մտաբերելիս եւ իր զգացողություններն արտահայտում է բարձրաձայն: Այս մարդկանց ստատուսը, սակայն, թույլ …

կարդալ ավելին

Ընդդեմ պաշտպանի

18.05.2008

«Ազատության» հրապարակում մարտի 1-ի միջոցառումը ՀՀ Պետական պահպանության ծառայության կողմից չի իրականացվել, եւ ծառայության պետ Գրիգորի Սարկիսյանն այն չի ղեկավարել»,- ի պատասխան մարդու իրավունքների պաշտպանի` ընտրական եւ հետընտրական զարգացումներին նվիրված արտահերթ զեկույցի այն հարցադրմանը, թե ինչով էր պայմանավորված ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Սարկիսյանի մասնակցությունն «Ազատության» հրապարակում մարտի 1-ի առավոտյան անցկացված միջոցառմանը, «Արմենպրեսին» փոխանցել …

կարդալ ավելին

Կախված է զարգացումներից

18.05.2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Տ. Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն այսօր ունի երկրի տնտեսական զարգացման բավականին հավակնոտ ծրագրեր, եւ պատահական չէ, որ առաջնահերթությունը տալիս է սոցիալական, տնտեսական առկա հիմնախնդիրների լուծմանը: Տեղեկացնելով, որ ներկայումս, մասնավորապես, մշակվում է …

կարդալ ավելին

Այսօր հարվածի տակ է հայտնվել ՀՀ ժողովուրդը

18.05.2008

Նախօրեին ռուսական «Արգումենտի ի ֆակտի» թերթը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` իր հրապարակման մեջ ներկայացնելով մոսկվաբնակ հայազգի գործարար Լեւոն Մարկոսի («Սրետինկայի» Լյովա) բաց նամակը: «Եռման կետ» վերնագրով հրապարակումն՝ ընդհանրապես, եւ Լ. Մարկոսի բաց նամակը՝ մասնավորապես, մեղմ ասած, քննադատություն է պարունակում ՀՀ իշխանությունների հասցեին: Սակայն առավել ուշագրավ է այն, որ դա հրապարակվել է Ռուսաստանում մերձիշխանական համարում …

կարդալ ավելին

Բյոր-Բուքիքիոն է գալիս

18.05.2008

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն մայիսի 20-ին կայցելի Հայաստան: Այդ մասին հաղորդել են Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակից: Այցի նպատակն է՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող ներընտանեկան բռնությանը նվիրված համաժողովին մասնակցությունը: Այցի ընթացքում տկն դե Բյոր-Բուքիքիոն հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդուարդ …

կարդալ ավելին

Բացահայտել են

18.05.2008

ԱԱԾ լրատվական ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, թե ԱԱԾ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է բուհական համակարգում կաշառակերության դեպք: Ըստ հաղորդագրության` ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Պետական համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի Արտասահմանյան գրականություն առարկայի պետական ավարտական քննությունների ընթացքում դրական գնահատականներ նշանակելու համար պետական հանձնաժողովի անդամ, նույն ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Կարլեն Մատինյանը, մտնելով գործարքի մեջ …

կարդալ ավելին

Շաբլոնային փաստարկներ

18.05.2008

Մայիսի 21-ին լրանում է «Բջնի» ընկերության տնօրեն Սայաթ Հովհաննիսյանի կալանքի երկամսյա ժամկետը, եւ նախաքննության մարմինը դիմել է դատարան` այն եւս երկու ամսով երկարաձգելու խնդրանքով: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հովհաննիսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը, ում համոզմամբ, իր պաշտպանյալն ապօրինաբար է զրկվել ազատությունից: «Մի շարք միջազգային պայմանագրերով, ինչպես նաեւ՝ մեր Սահմանադրությամբ նախատեսված է, որ անձն …

կարդալ ավելին

Բացել սահմանները

18.05.2008

Նախօրեին ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆն օրինագիծ է ներկայացրել, որով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին եւ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին կոչ է արվում հորդորել Թուրքիային` վերացնել Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումը: Ըստ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի, «Վերջ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը» վերնագրված նախագծում ասված է, որ «Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակվող շրջափակումը չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը եւ բարգավաճմանը, դրանով …

կարդալ ավելին

Ծիծաղելի հիմնավորումներ

16.05.2008

«Միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել մեր երկրի արտաքին մարտահրավերներին…»,- երեկ վարչական դատարանում կայացած նիստի ժամանակ պարզ է դարձել, որ հենց այս նախադասության պատճառով են աշխատանքից ազատվել այն 10 դիվանագետները, որոնք ընտրություններից հետո հանդես էին եկել հայտարարությամբ: Ինչպես հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Լեւոն Ամիրջանյանը, «նրանք կասկածի տակ են դրել …

կարդալ ավելին

Ասա դու ինձ, Մարի

16.05.2008

Ամերիկացի կոնգրեսական Ջիմ Կոստան անցած շաբաթավերջին նամակ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչին` նրան խնդրելով պատասխանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր տեսակետներին եւ կարծիքներին առնչվող հարցերին: «Կարեւոր է, որպեսզի ԱՄՆ-ը համալրի այս թափուր դիվանագիտական պաշտոնը ՀՀ-ում: Սակայն մինչ նա կհաստատվի Սենատի կողմից, իմ ընտրողների եւ ինձ համար անչափ կարեւոր է իմանալ նրա կարծիքը …

կարդալ ավելին

Լուրջ դերակատարություն՝ ընտրությունների միջոցով

16.05.2008

«Կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակային ելույթը` իրեն սատարող քաղաքական ուժերի կոնգրեսում, ցույց տվեց մի բան. առաջին նախագահը երկրի քաղաքական կյանքում լուրջ դերակատարություն է նախատեսում թե՛ անձամբ իր, թե՛ իրեն սատարող ուժերի համար` այդ գործունեության ծավալման ընթացքում ուշադրությունը սեւեռելով ընտրությունների վրա»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր …

կարդալ ավելին

Շենք է ուզում

16.05.2008

«Ինձ համար այսօր Հայաստանը բաժանված է երկու մասի, մի մասն ուզում է քանդել Հայաստանը, իսկ մյուսը` պաշտպանել երկիրն ու սահմանները եւ, իր սխալներն ուղղելով, բոլորիս հետ միասին գնա առաջ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, որը փորձել է համոզել, թե ինքն այսօրվա ղեկավարությունից դժգոհներից մեկն է: Օրինակ, Հ. Իգիթյանը երկար …

կարդալ ավելին

Պատրաստ ենք աջակցել

16.05.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին, որտեղ մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ բարեկամ չին ժողովրդին` Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած մարդկային զոհերի կապակցությամբ: Կիսում ենք զոհվածների ընտանիքների եւ հարազատների խոր վիշտը եւ մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին: …

կարդալ ավելին

Հետեւելու են

16.05.2008

«Եվրամիությունը հետեւելու է, թե ինչպես է Հայաստանը կատարում ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Ըստ նրա` բանաձեւի կատարման ընթացքը կլինի այն հիմքը, որից ելնելով էլ «մենք կկայացնենք հետագա որոշումները` ինչպես առաջնորդվել Հայաստանի հետ հարաբերություններում»: Անդրադառնալով բանաձեւի կոնկրետ դրույթներին, Պ. Սեմնեբին ասել է. «Կան էական …

կարդալ ավելին

Քաղաքական երկխոսությանը սպասելիս

16.05.2008

Մարտիմեկյան դեպքերից հետո, որպես ստեղծված իրադրության հանգուցալուծման հիմնական ու պարտադիր նախապայման սկսեց դիտարկվել նախեւառաջ քաղաքական երկու ճամբարների միջեւ երկխոսությունը: Դա բնական է, քանի որ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելու համար նախ անհրաժեշտ է սկսել քննարկել այդ «ինչ-որ բանը»: Գրեթե երեք ամիս է անցել այդ իրադարձություններից, սակայն երկխոսությունը ոչ միայն չի սկսվել, այլեւ դրա հեռանկարներն են անգամ …

կարդալ ավելին

Երկխոսությունը պետք չէ շտապեցնել

16.05.2008

«Այսօր այն իրողությունների լուրջ հետազոտության խնդիր կա, որոնք ձեւավորվել են մեր հասարակության մեջ հետընտրական գործընթացների արդյունքում, մինչդեռ մեր գիտական, քաղաքագիտական միտքը չի շտապում այդ հետազոտությունն անել»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Բացի այդ, նա անհրաժեշտ է համարում երկրի իշխանությունների եւ ընդդիմության` փոխադարձ հանդուրժող վերաբերմունքը, ինչպես նաեւ` …

կարդալ ավելին

Ռ.Քոչարյանը դեռ պարտք ունի Ս. Սարգսյանին

16.05.2008

Մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից 10 օր անց «ազատ բառապաշարով» հարցազրույցով հանդես եկավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ իր ելույթում Լ. Տեր-Պետրոսյանը մանրամասն վերլուծելով մարտի 1-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարեց, որ կատարվածի հիմնական մեղավորն ու պատասխանատուն Ռ.Քոչարյանն է: «Փաստերի համակողմանի քննությունը ցույց է տալիս, որ մարտի …

կարդալ ավելին

Երեքը՝ մեկում

15.05.2008

ԼՂՀ հարցով ՌԴ միջնորդական առաքելության նախկին ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը «Վրեմյա նովոստեյ» թերթում հրադադարի հաստատման 14-ամյակի կապակցությամբ նախօրեին հրապարակած հոդվածում նշել է, թե ժամանակին դժվար է եղել կողմերին հրավիրել մի սեղանի շուրջ, եւ հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը կողմերն առանձին-առանձին են ստորագրել: «Մեկտեղել կողմերի ներկայացուցիչներին` կնշանակեր ժամանակ վատնել եւ կորցնել շանսը, եթե իրադրությունը փոխվեր ռազմաճակատում: Ստիպված տեքստը կրկնեցինք …

կարդալ ավելին

Գրավի դիմաց

15.05.2008

Երեկ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 500.000 դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի մերձակայքում ձերբակալված նկարիչ, Նկարիչների միության անդամ Տիգրան Բաղդասարյանը: «Վերաքննիչ դատարանը գրավի կիրառման որոշում է կայացրել: Ես մուծել եմ 500.000 դրամ, որ ինքը չի փախչի, չի խոչընդոտի… Հետո հետ են վերադարձնելու այդ գումարը»,- երեկ ասել է Տ. …

կարդալ ավելին

Հնարավոր հանդիպում

15.05.2008

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարվա հունիսին: «Մենք որոշեցինք, որ բանակցությունները պետք է շարունակվեն: Ամենայն հավանականությամբ հունիսին հանդիպում կանցկացվի նախագահների մակարդակով: Ընտրվել է ՀՀ նոր նախագահ: ՀՀ նոր իշխանության հետ հանդիպմանը պարզ կդառնա, թե նա համաձա՞յն …

կարդալ ավելին